Վրաստանում կարտոֆիլի մեծածախ գները նախորդ շաբաթվա համեմատ աճել են

EastFruit-ի գների մոնիտորինգի տվյալների համաձայն՝ Վրաստանում կարտոֆիլի մեծածախ գները նախորդ շաբաթվա համեմատ աճել են 50 տոկոսով։ Վերջինս 0,80 լարի/կգ-ից (0,28 դոլար) հասել է 1,2 լարի/կգ-ի (0,42 դոլար): Ֆերմերներն այս կտրուկ աճը պայմանավորում են մի քանի գործոններով։

Այս պահին հիմնական տեղական մատակարարը Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի շրջանն է։ Սովորաբար սեպտեմբերի կեսերին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանը սկսում է մատակարարումները տեղական շուկա, սակայն ֆերմերները նշում են, որ այս տարի այդ տարածաշրջանում բերքատվությունը ցածր է։

Սամցխե-Ջավախեթիի ֆերմերների տվյալներով՝ տարածաշրջանում երկամսյա երաշտը շարունակվում է։ Դա բացասաբար է ազդել բերքի քանակի ու որակի վրա։ Բերքահավաքի սեզոնը դեռ նոր է սկսվել, և գյուղացիներից քչերն են բերքը հավաքում, թեև արդեն պարզ է, որ բերքը սպասվածից շատ ավելի քիչ է լինելու։ Եթե ​​սովորաբար, առանց ոռոգման, մեկ հեկտարից բերքատվությունը միջինը կազմում է 10-12 տոննա, ապա հիմա, լավագույն դեպքում, գյուղացիները հավաքել են 5 տոննա բերք։

Բացի բերքատվության նվազեցումից, բերքահավաքի գործընթացը նույնպես դժվար է, քանի որ երաշտի պատճառով կարծրացած հողը վնասում է կարտոֆիլը։

Հիշեցնենք, որ անցած սեզոնը հաջող էր Վրաստանի ֆերմերների համար, քանի որ Ռուսաստանից պահանջարկը մեծացել էր, այս տարի գները, ամենայն հավանականությամբ, կրկին բարձր կլինեն, բայց այս անգամ ցածր բերքատվության պատճառով: