Վրաստանում «Սպիտակ աղմուկ»-ը խոսում է թմրանյութերի հարցով տարվող կոշտ քաղաքականության մասին

Իրավապահների կողմից թիրախային հետապնդումների  մասին են բարձրաձայնում թմրանյութերի հարցով կոշտ քաղաքականության դեմ պայքարող «Սպիտակ աղմուկ» շարժման անդամները:  Շարժման ակտիվիստներից Դավիթ Սուբելիանին հայտարարել է, որ երկրում թմրամիջոցների հանդեպ հիվանդագին քաղաքականություն է գործում: Նրա խոսքերով, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը խախտում է մարդու իրավունքները:

«Կան որոշ ընթացակարգային խախտումներ, որոնք հաճախ են պատահում։ Միևնույն ժամանակ իրավապահներն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում՝ 7-8 ժամ ստուգումներ անցկացնելով քաղաքացիների նկատմամբ։ Արդյունքում  ոչինչ չեն հայտնաբերում և բաց են թողնում: Այլ խնդիր է, թ ինչպես կգնահատվի այս կոնկրետ միջադեպը և որքանով էր այն օրինական: Պարզ է, որ սա թմրամիջոցների նկատմամբ երկրի կողմից տարվող հիվանդագին քաղաքականություն է»,- հայտարարել է Սուբելիանին:

Հիշենցնենք, որ օրերս Քութայիսիի օդանավակայանում «Սպիտակ աղմուկ» շարժման որոշ անդամների նկատմամբ կատարված խուզարկութունների արդյունքում ոչինչ չի հայտանաբերվել։

«Սպիտակ աղմուկ» շարժումը պարբերաբար ակցիաներ է անցկացնում երկրում թմրանյութերի հարցով տարվող կոշտ քաղաքականության դեմ՝ պահանջելով նաև  ապաքրեականացնել մարիխունայի օգտագործումը խելամիտ չափաբաժիններով։

Թողնել պատասխան