Վրաստանում փորձում են կայունացնել լարին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ գործադիր իշխանությունը կենտրոնական բանկի հետ կկարողանան կարճ  ժամկետներում ազգային տարադրամի՝ լարիի  կայունացման ծրագիր մշակել: Այս մասին նոյեմբերի 15-ին հայտարարել է նախագահի մամուլի  խոսնակ Էկա Միշվելաձեն:

«Լարիի փոխարժեքի տատանումներն  առաջին հերթին բացասաբար են անդրադառնում քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի վրա, ուստի հարցը պետք է ընդգրկվի կառավարության օրակարգում»,-ասել է Միշվելաձեն՝ ընդգծելով, որ Մարգվելաշվիլին խնդրի շուրջ պարբերաբար քննարկումներ է ունենում կառավարության ու կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ:

Վրաստանի նախագահը ողջունում է այս հարցում կառավարության կողմից իրականացվող համակարգված աշխատանքը՝ միևնույն ժամանակ  խորհուրդ տալով նման դեպքերում ավելի արագ արձագանքել․«Մարգվելաշվիլին վստահ է, որ նման դեպքերում էլ ավելի արագ պետք է արձագանքել, նույնիսկ թույլատրելի է, որ արտակարգ քայլեր ձեռնարկել՝  խուսափելու բնակչության համար սոցիալական ծանր խնիրներից»: Ըստ «interpressnews.ge»-ի, նախագահի խոսքերն է փոխանցել Էկա Միշվելաձեն:

Թողնել պատասխան