Վրաստանում օդի ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը քաղաքացիներին զգուշացնում է առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացման մասին։

Հունիսի 28-ից Վրաստանի գրեթե ողջ տարածքում զգալիորեն կբարձրանա օդի ջերմաստիճանը։ Արևմտյան Վրաստանում ջերմաստիճանը կհասնի 39-41, Արևելյան Վրաստանում՝ 36-41 աստիճանի։

Այս պահին օդերևութաբանները կարող են կանխատեսել, որ Արևելյան Վրաստանում նման եղանակը կպահպանվի մինչև հուլիսի 3-ը։

Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կազմում է 37-39 աստիճան տաքություն։

Թողնել պատասխան