Վրաստանում «օրենքով գող» են ձերբակալել

Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության տեղեկության համաձայն` «Օրենքով գող» լինելու մեջ կասկածվող, նախկինում մի քանի անգամ դատապարտված անձ է ձերբակալվել «Սարփի» սահմանային անցակետում:

«Հետաքննությունը պարզել է, որ Գ.Գ-ն 1981 թվականից ճանաչվել է որպես այսպես կոչված «Օրենքով գող»: Իրավապահները ձերբակալել են նրան, երբ վերջինս փորձել է «Սարփի» սահմանային անցակետով  Թուրքիայից անցնել Վրաստան»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Հետաքննությունն ընթանում է «Օրեքով գող» լինելու մեղադրանքով (Վրաստանի քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով):

Թողնել պատասխան