Վրաստան-ԵՄ հարաբերությունները նոր փուլ են թևակոխում. Աբաշիշվիլի

Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր փուլ են թևակոխում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին՝ անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ նախագահ Մարգվելաշվիլիի հանդիպմանը:

Աբաշիշվիլիի խոսքով, կողմերը քննարկել են վիզայի ազատականացման, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի և Վրաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման օրակարգում է եղել նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում գոյություն ունեցող իրավիճակը, այդ թվում Ցխինվալիում ձերբակալված, այնուհետև հիվանդանոցում անհայտ պայմաններում մահացած Արչիլ Տատունաշվիլիի, ինչպես նաև ձերբակալված Վրաստանի 2 քաղաքացիների հարցին:

«Եվրահանձնաժողովի նախագահը իր աջակցությունն է հայտնել Վրաստանի եվրաինտեգրման ձգտումներին և վիզայի ազատականացման հարցում ձեռնարկվելիք գործողություններին»,-փոխանցել է Գիորգի Աբաշիշվիլին:

Թողնել պատասխան