Թբիլիսիի քաղաքապետարանը կոչ է անում զգուշանալ սպասվող ուժեղ քամուց

Թբիլիսիի քաղաքապետարանը հիշեցնում է այսօր սպասվող ուժեղ քամու մասին՝ կոչ անելով խուսափել շինհրապարակներին, տարբեր կառույցներին ու ծառերին մոտ գտնվելուց։

Քաղաքապետարանը նաև կոչ է արել շինարարական կազմակերպություններին պահպանել անվտանգության կանոնները:

Հիշեցնենք՝ օդերևութաբանները Վրաստանի հյուսիս արևմտյան հատվածներում այսօր՝ մարտի 9-ին, ուժեղ քամի են կանխատեսել։ Ծովում սպասվում է 4-5 մագնիտուդ ուժգնությամբ փոթորիկ: Երկրի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և փոթորիկ:

Արևելյան Վրաստանում քամին կսկսվի օրվա երկրորդ կեսից: Հատկապես ուժեղ քամիներ կլինեն Շիդա Քարթլիում, Թբիլիսիում և Կախեթիի որոշ շրջաններում: Մասնավորապես, մարտի 9-ի երեկոյան և մարտի 10-ի գիշերը քամու ուժգնությունը կարող է կազմել մինչև 28-30 մ/վրկ:

Թողնել պատասխան