Տատունաշվիլին հետմահու պարգևատրվել է «Պատվո շքանշանով» (Տեսանյութ)

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի որոշմամբ՝ Ցխինվալիի հիվանդանոցում անհայտ հանգամանքներում մահացած Արչիլ Տատունաշվիլին հետմահու պարգևատրել է «Պատվո շքանշանով»: Տեղեկությունը տարածել է նախագահականի մամուլի ծառայությունը, որում մասնավորապես ասված է. «Նախագահը որոշում է կայացրել պարգևատրել Տատունաշվիլիին՝ նրա քաղաքացիական բարձր պատասխանատվության, արժանապատիվ կյանքի ու տանջալի մահվան համար»:

Նախկին զինվորական Արչիլ Տատունաշվիլին Իրաքի խաղաղարար առաքելության մասնակից էր: Հիշեցնենք՝ նա ձերբակալվել էր փետրվարի 22-ին՝ Ախալգորի մարզում, ուր նրա հայրական տունն է, ապա տեղափոխվել Ցխինվալիի մեկուսարան, որտեղ էլ մահացել էր: Նրա դին վրացական կողմին փոխանցվեց մահվանից գրեթե մեկ ամիս անց: Ականատեսները հայտարարել են, որ դիակի վրա խոշտանգման բազմաթիվ հետքեր են եղել:

Մարտի 24-ին Տատունաշվիլին հուղարկավորվել է զինվորական կարգով:

Հուղարկավորությանը մասնակցել է նախագահ Մարգվելաշվիլին՝ դստեր Աննայի հետ: Նախագահն ասել է.

1 (2)«Տատունաշվիլիի մահից հետո օկուպանտները ցույց տվեցին իրենց իսկական դեմքը՝առևանգում  և խոշտանգում: Այսօր մենք այստեղ տեսանք այն Վրաստանը, որն արժանի պատասխան տվեց օկուպանտների գործողություններին: Մենք ողբերգությունն ընդունեցինք ոչ թե պառակտված, այլ համախմբված հասարակության հետ միասին»:

Լուսանկարը՝ Մարգվելաշվիլիի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութը՝ Այստեղ

Թողնել պատասխան