Տնտեսական աճի կանխատեսումները նվազել են

Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումները:
Նոր կանխատեսումը հրապարակել է Արժույթի միջազգային հիմնադրամը, այդ կազմակերպության մասնագետների Վրաստան կատարած մեկշաբաթյա այցի ավարտից հետո՝ նոյեմբերի 22-ին:

Նոր կանխատեսման համաձայն 2016 թվականին Վրաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 2,7%, մինչդեռ հոկտեմբերին կանխատեսվում էր 3,4%-ի աճ: 2017 թվականին ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 4 տոկոս, նախկին` 5,2 % կանխատեսվածի փոխարեն:

«Վրաստանի տնտեսությունը ցույց է տվել իր ներուժը, և իրոք, դանդաղ, սակայն միևնույն է շարունակում է վերականգնվել արտաքին ցուցանիշները», մասնավորապես ասվում է ԱՄՀ-ի հայտարարության մեջ:

Թողնել պատասխան