«Միացյալ ազգային շարժում»-ը քաղաքականացրել է դպրոցները. Ջանելիձե

«Ցավոք «Միացյալ ազգային շարժում»-ը դպրոցներում այնպիսի քաղաքականացված համակարգ է ստեղծել, որ չնայած տարիների աշխատանքին՝դրանք լիովին ապաքաղաքականացնել հնարավոր չէ»,- նման հայտարարություն է արել Վրաստանիկրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Ալեքսանդրե Ջեջելավան:

Նախարարի պաշտոնակատարը անհնարին է համարել գործող վարչակազմի կողմից, խորհրդարանական ընտրությունների ընթացքում հանրակրթական Ռեսուրս կենտրոնների օգտագործումը:
«Կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցների Ռեսուրս կենտրոնները որեւէ կերպ չեն ներգրավվել յնտրական գործընթացում: Առանձին տեղերում նման դեպքեր արձանագրվել են և մենք պատրաստվում ենք համապատասխան արձագանք տալ: Հաճախ դրանք այն դպրոցների տնօրեններն են, կամ տնօրենի տեղակալները, ովքեր չեն հավատում, որ քաղաքական կյանքին խառնվելը մեր գործը չէ»,- հայտարարել է Ջեջելավան:

Թողնել պատասխան