Օմբուդսմենն աշխատանքային տեսչության վերաբերյալ ծրագիր է մեկնարկում

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային անվտանգության և իրավունքների հարցերի վերաբերյալ հատուկ ծրագիր է մեկնարկում: Ուչա Նանուաշվիլին հայտարարել է, որ այս հարցերն օմբուդսմենի աշխատանքի հիմնական ուղղություններից են լինելու:

Նանուաշվիլիի գնահատմամբ, պետությունն աշխատանքային իրավունքների տեսանկյունից արդյունավետ մեխանիզմ չի կարողացել ստեղծել:

«Պետք է ստեղծվի աշխատանքի տեսչություն, պետք է հնարավոր լինի բոլոր ձեռնարկություններում առանց որևէ թույլտվության ստուգում անցկացնել: Պատժամիջոցների համակարգ պետք է ընդունվի: Հասկանում եմ, որ աշխատանքային տեսչությունը համադարման չէ, սակայն ճանապարհ է դեպի քաղաքակիրթ աշխարհ: Այսօրվանից էլ ավելի խորը կուսումնասիրենք կոնկրետ խնդիրներ, էլ ավելի կակտիվանանք, որպեսզի հարցեր տանք, որոնց պետք է պատասխան տրվի: Այսօրվանից կլինենք ամենուր, որտեղ մարդու կյանքն ու առողջությունը վտանգի տակ է»,- հայտարարել է Ոչա Նանուաշվիլին:

Թողնել պատասխան