Վրաստանի նախկին գլխավոր դատախազը պատրաստվում է լքել երկիրը. Վաշաձե

Վրաստանի նախկին գլխավոր  դատախազ Օթար Փարցխալաձեն պատրաստվում է լքել երկիրը։

Այս մասին ահազանգում է «Նոր Վրաստան»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեն՝ դատախազությանը կոչ անելով զբաղվել այդ հարցով։ Վաշաձեի հավաստմամբ՝ Փարցխալաձեն Վրաստանից կհեռանա մոտ օրերս:

«Նոր Վրաստան»-ը նաև պահանջում է Վրաստանի պետական աուդիտի գործը հետաքննելու նպատակով հանձնաժողով ստեղծել:

Հիշեցնենք՝ որ երկրի աուդիտի պետական ծառայության ղեկավար Լաշա Թորդիայի և նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի միջև մայիսի 12-ին միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում  ծառայության ղեկավարը տարբեր վնասվածքներով հայտնվել էր հիվանդանոցում:

Նշվում է, որ միջադեպը կապված է ծառայության կողմից ուսումնասիրվող գործի հետ, որում ներքաշված է նախկին գլխավոր դատախազը:

Թողնել պատասխան