1000-ից ավել տուգանք մեկ օրում ` Վրաստանում Քովիդ-սահմանափակումներն անտեսելու համար

Վրաստանում ներքին գործերի նախարարության կողմից նախօրեին  քովիդ-սահմանափակումների խախտման  1 391 դեպք է արձանագրվել:

1,5 ամսվա դադարից հետո ՆԳՆ-ն վերականգնել է կորոնավիրուսի սահմանափակումների խախտման վիճակագրությունը:

Երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման հետ կապված` խստացվել է սահմանափակումների վերահսկողությունը. ուժի մեջ է  բաց ու փակ հանրային վայրերում դիմակի ռեժիմն ու երեկոյան ժամերին դրսում  տեղաշարժի արգելքը: Միայն նախօրեին դիմակի պահանջն անտեսելու համար 1 127 մարդ է տուգանվել (20 լարի` մոտ 6 դոլար),  ևս 109 կրկնակի տուգանվել է դիմակ չկրելու համար (40 լարի):

Նախորդ գիշերվա ընթացքում պարետային ժամը խախտելու համար 154 տուգանք է նշանակվել, որոնցից մեկն` իրավաբանական անձի:

Վարակաբանների կանխատեսումներով` դիմակի ռեժիմը երկրում կպահպանվի առնվազն մեկ տարի, քանի դեռ  բնակչության 70 տոկոսը չի պատվաստվել:

Քովիդի թեմայով`

Կորոնավիրուսի ապրիլի 7-ի տվյալները Վրաստանում