Նոր, հակակոռուպցիոն կուսակցություն. Չարկվիանի

Հրապարակախոս, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Թակո Չարկվիանիի խոսքերով՝ իր կուսակությունը կմտնի վրաստանյան քաղաքական դաշտ հակակոռուպցիոն ծրագրով:

«Նախընտրական շրջանում ինձ մոտ պարբերաբար գալիս էին մարդիկ, ովքեր ասում էին, որ կքվեարկեն Գրիգոլ Վաշաձեի օգտին, սակայն ընտրություններից հետո ցանկանում են առանձին կուսակցություն ստեղծել: Մենք ասացինք, որ կհիմնենք կուսակցություն և մենք դա արեցինք: Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ ոգևորությամբ է արվում այս ամենը: Սա իսկապես միություն է հանուն մեկ գաղափարի», — այս մասին Չարկվիանին խոսել է «360 աստիճան» ծրագրի եթերում:

Հիշեցնենք, որ Թակո Չարկվիանին փետրվարի վերջերին նոր կուսակցություն կհիմնի «Օրենք և իրավունք» անվամբ: