12 կողմ, ոչ մի դեմ. գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվեց Շալվա Թադումաձեի թեկնածությունը

Դատախազության խորհուրդը գլխավոր դատախազի պաշտոնում հաստատելու համար ներկայացրեց Շալվա Թադումաձեի թեկնածությունը: Նրա օգտին քվեարկել են խորհրդի բոլոր 12 անդամները, իսկ նրա մրցակից Նինո Գոգնիաշվիլիի օգտին ոչ ոք չի քվեարկել: Ինչ վերաբերում է երրորդ թեկնածուին, ապա «Եվրոպական Վրաստան»-ի կողմից ներկայացված Շալվա Շավգուլիձեն հանել է իր թեկնածությունը:

Ըստ կարգի, Շալվա Թադումաձեի թեկնածությունը պետք է նախ հաստատի կառավարությունը, ապա` խորհրդարանը:

Շալվա Թադումաձեն տարիներ շարունակ Վրաստանի կառավարության խորհրդարանական քարտուղարն է եղել, այնուհետև՝ վարչակազմի ղեկավարը: 2011 և 2012 թվականներին Թադումաձեն եղել է Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի անձնական փաստաբանը:

Թողնել պատասխան