18 մետրանոց ավտոբուսներից մի քանիսը Վրաստանում են

18 մետրանոց ավտոբուսների մի մասը Վրաստանում է: Ավտոբուսները բերել է մրցույթում հաղթած Tegeta Truck And Bus ընկերությունը, որը Tegeta holdings-ի անդամ է։

Ընկերության մամուլի ծառայությունից radiotavisupleba.ge լրատվականին հայտնել են, որ այս փուլում Վրաստան է բերվել ընդհանուր առմամբ 17 ավտոբուս. մաքսային ընթացակարգերը շարունակվում են։

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը 2023 թվականի հունիսին 160 նոր 18 մետրանոց ավտոբուսների գնման պայմանագիր է կնքել։ Պայմանագիրը կնքվել է «Թբիլիսիի տրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի և Tegeta Motosrs-ի միջև։ Մեկ ավտոբուսի արժեքը 1 մլն 618 հազար 759 լարի է, իսկ ընդհանուր առմամբ կծախսվի 259 մլն լարի։

Ի դեպ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նոյեմբերի 7-ին Մյունխեն կատարած այցի ընթացքում հայտնել էր, որ մինչև դեկտեմբերի վերջը մայրաքաղաք կժամանեն 50 նոր ավտոբուսներ, որոնք երթուղիներով կշարժվեն հունվարից։ Ըստ Կալաձեի՝ Թբիլիսիում 18 մետրանոց ավտոբուսները կգործարկվեն հունվարից:

Կալաձեն Թբիլիսիի տրանսպորտային գծերին 18 մետրանոց ավտոբուսներ ավելացնելու խոստում է տվել դեռ 5 տարի առաջ՝ քաղաքապետի պաշտոնում իր առաջին պաշտոնավարման 1-ամյակին:

18 մետրանոց ավտոբուսների երթուղին հայտնի է