2020-ին կավելանան ոստիկանների, հրշեջ-փրկարարների և զինվորականների աշխատավարձերը

Վրաստանի կառավարության 2020 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ զինվորականների, հրշեջ-փրկարարների, ոստիկանների և նրանց հետ հավասարեցված անձանց աշխատավարձերը կավելանան, որի համար բյուջեից կհատկացվի շուրջ 50 մլն լարի:

Հրշեջ-փրկարարների, ոստիկանների և նրանց հետ հավասարեցված անձանց աշխատավարձերը 2020 թվականի հուլիսի 1-ից միջինում կավելանա 125 լարիով:

Զինվորականների աշխատավարձերի բարձրացումը փուլ առ փուլ կշարունակվի մինչև ընթացիկ տարվա ավարտը, նրանց կոչումներին համապատասխան:

Ընդհանուր առմամբ, Պաշտպանության և Ոստիկանության ֆինանսավորումը 2020 թվականին կկազմի 1 025,0 մլն լարի: