28 հազար 797 հայց՝ ԵՄ-ի և Շենգենյան գոտու անդամ երկրներում ապաստանելու համար

ԵՄ-ի և Շենգենյան գոտու անդամ երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից ապաստան ստանալու դիմումների թիվը 2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնապատկվել է և հասել 28 հազար 797-ի։

Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) տվյալների համաձայն՝ Վրաստանն ընդգրկված է այն երկրների առաջին տասնյակում, որտեղից ամենաշատն են ԵՄ-ից ապաստան խնդրում։ 2022 թվականին Վրաստանից ավելի շատ մարդ է ապաստան խնդրել ԵՄ-ում, քան պատերազմից տուժած Ուկրաինայից (28 հազար 318 դիմում):

Եվրամիության և Շենգենյան գոտու երկրներում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը` ըստ տարիների.

  • 2016՝ 8 775,
  • 2017՝ 12 հազար 060,
  • 2018՝ 20 հազար 950,
  • 2019՝ 22 հազար 765,
  • 2020՝ 8 905,
  • 2021՝ 14 հազար 970,
  • 2022՝ 28 հազար 797: