Վրաստանում 3 հազար «խելացի տեսախցիկ» կտեղադրվի

Վրաստանի ողջ տարածքում հուլիսի վերջին  կմեկնարկի «խելացի տեսախցիկներ»-ի տեղադրման գործընթացը:

«Interpressnews»-ի հետ զրույցում Վրաստանի Ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին տեղեկացրել է, որ երկրի ողջ տարածքում նախատեսված է տեղադրել 3 հազար տեսախցիկ: Դրանք առաջին հերթին կտեղադրվեն մեծ քաղաքներում՝ Քութայիսիում, Թբիլիսիում, Բաթումիում, այնուհետև բոլոր մյուս բնակավայրերում:

«Սրանք անշարժ տեսախցիկներ են, որոնց տեղադրման գործընթացը համաձայնեցված է Տեղական ինքակառավարման մարմինների հետ: Տեսախցիկների փորձարկումը հաջողությամբ է ավարտվել: Համակարգի տեսադաշտում են լինելու բոլոր խախտումները»,- հայտարարել է Խուցիշվիլին:

Թողնել պատասխան