300 նոր միկրոավտոբուս Թբիլիսիի փողոցներում

Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Թբիլիսիի փողոցներում նոր՝ Ford մակնիշի 300 միկրոավտոբուսներ կգործեն, ինչպես նաև գործող 3000-ի փոխարեն կլինի 1200 միկրոավտոբուս: Այս մասին Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստից առաջ:

«Հուլիսի 15-ին հայտարարվել էր գնումների մրցույթ,  որի արդյունքում 300 միավոր միկրոավտոբուս է ձեռք բերվելու և աստիճանաբար փոխարինելու են այժմ գործող դեղին միկրոավտոբուսներին, որոնք գտնվում են ծանր վիճակում: Այս ուղղությամբ մրցույթն ավարտված է, պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 18-ին։ Մենք  հաղթող ընկերություն ունենք, և 300 Ford մակինիշի միկրոավտոբուսները աստիճանաբար կմտնեն մայրաքաղաք: Փոխարինումը կտևի շուրջ 180 օրացուցային օր», — ասել է Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ առաջին տարիներին Թբիլիսիում գործում էր շուրջ 3000 միկրոավտոբուս, սակայն նոր բարեփոխմամբ դրանց թիվը կկրճատվի՝ հասնելով 1200-ի: