Երեկվա օրը համառոտ. ապրիլի 22

Հունվար-մարտ ամիսներին Հայաստանից Վրաստան 191 հազար 830 այցելություն է կատարվել։ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստան է այցելել 938 հազար 644 զբոսաշրջիկ։

Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 83 պատգամավորներից 11-ը, որոնք կողմ են քվեարկել «ռուսական օրենքին», խորհրդարանում (2020-2022 թվականներին) չեն օգտվել ելույթի իրավունքից:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաջակցություն «գործակալների օրենքի» պատրաստվում է Թբիլիսիում հանրահավաք անցկացնել։ Այս մասին հայտարարել է կուսակցությունը՝ նշելով, որ դա «համախոհների խնդրանքն է»։

Նինոծմինդայի Տեղական ինքնակառավարման մարմինների՝ մասնավորապես քաղաքապետարանի և սակրեբուլոյի պատգամավորներն ու աշխատակիցներն ակտիվորեն տարածում են ապատեղեկատվական, այլատյացություն պարունակող ինչպես նաև իշխանական քարոզչություն՝ կապված «գործակալների օրենքի» հետ: Նման դրսևորումներով հանդես են գալիս Վրաստանում «Վրացական երազանքի» ու կուսակցության հետ կապ ունեցող անձինք:

Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Քարելիի մունիցիպալիտետի Դիրբի գյուղի մոտ ապօրինի ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթի շրջանակներում մեկնարկում է հարցազրույցի փուլը։

Հակահաբեկչական հատուկ միջոցառումների արդյունքում պայթուցիկ կամ որևէ տեսակի սարք չի հայտնաբերվել: