5 երկիր, որտեղից ամենաշատն են Վրաստան այցելել հուլիսին

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ հուլիսին Վրաստան 230,902 օտարերկրյա այց է իրականացվել, ինչը համաճարակի պայմաններում ամենաբարձր ցուցանիշն է: Հարկ է նշել, որ հուլիսին այցելությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 403.7%-ով, սակայն 2019 թվականի նույն ամսվա տվյալներին զիջում է 73.8%-ով:

Երկրները, որոնց քաղաքացիները հուլիսին ամենաշատ օտարերկրյա այցերն են կատարել Վրաստանի ուղղությամբ, հետևյալն են՝

  • Թուրքիա — 35 հազար այցելություն, աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 91,3%,
  • Ռուսաստան — 25,1 հազար այցելություն, աճ — 497.9%,
  • Ուկրաինա — 24,5 հազար այցելություն, աճ — 1932%,
  • Հայաստան — 19,7 հազար այցելություն, աճ — 101,9%,
  • Իսրայել — 17,6 հազար այցելություն, աճ — 70116%:

2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանի ուղղությամբ իրականացվել է ընդհանուր առմամբ 695 հազար օտարերկրյա այց, ինչը 45.5%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին, իսկ 83%-ով՝ 2019 -ի հունվար-հուլիս ամիսներին:

Հունվար-հունիս ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 299.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 34%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հիշեցնենք, որ երկիրը 2020-ին բաց էր միայն հունվար, փետրվար ամիսներին, իսկ արդեն  մարտից` կորոնավիրուսի համաճարակի հետևանքով փակվեցին սահմաններն ու երկրում մտցվեցին բազմաթիվ սահմանափակումներ։