Երկօրյա որոնումներից հետո երեկ՝ ապրիլի 21-ին, Վրաստանի Գարդաբանիի մունիցիպալիտետի Փոլադաանթկարի գյուղի ջրամբարում հայտնաբերվել են տղամարդու և նրա երկու երեխայի մարմինները: Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարները։
Ըստ ներկայիս վարկածի՝ Թելավիի մունիցիպալիտետի Քվեմո Խոդաշենի գյուղում բնակվող տղամարդն իր 12 և 13 տարեկան երեխաների հետ ձկնորսության էր գնացել։
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով (ինքնասպանության դրդելը). որպես կանոն, այս հոդվածով հետաքննություն է հարուցվում, երբ հանցագործության հետքը բացակայում է։