Պաատա Սալիային հանձնաժողովում կփոխարինի Իրակլի Քադագիշվիլին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանում ընթանում է Թեա Ծուլուկիանիի նախագահությամբ քննչական հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի նախագահ Ծուլուկիանիի խոսքով՝ Պաատա Սալիային արդարադատության նախարար նշանակելուց հետո հանձնաժողովում նրա տեղը կզբաղեցնի Իրակլի Քադագիշվիլին։

Այսօր հանձնաժողովի շրջանակներում կհարցաքննվի Թեյմուրազ Ճիճինաձեն, կանչվել են նաև Շալվա Օգբաիձեն, Մամուկա Կվարացխելիան և Գիորգի Նեմսաձեն։ Ըստ հանձնաժողովի անդամ Գուրամ Մաճարաշվիլիի, այսօրվա նիստում քննարկվում են սեփականության իրավունքի խախտումների և կտտանքների փաստեր։

Հիշեցնենք, որ ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.

  • բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
  • սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
  • կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
  • 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրացի զինվորականներին մեղադրելը»,
  • Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։

Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։

Հանձնաժողովում աշխատում է ութ մարդ.

  • «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
  • Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։

ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց: