Ծեծկռտուք Թբիլիսիի քաղաքային դատարանում

Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճում, որտեղ պետք է սկսվեր եվրոպամետ հանրահավաքների մասնակցելու համար քրեական գործով ձերբակալված Սաբա Սխվիտարիձեի եղբոր՝ Թոռնիկե Սխվիտարիձեի վարչական իրավախախտման գործի լսումը, կողմերի միջև բախում է տեղի ունեցել։

Ներկաներին նյարդայնացրել է այն, որ ոստիկաններին թույլ էին տվել մտնել դատարանի դահլիճ, մինչդեռ նրանք դրա իրավունքը չունեին։

Ծեծկռտուքի հետևանքով վնասվել են նիստերի դահլիճի ամբիոնը և ներկաներին բաժանող ճաղաշարը։

Միջադեպից հետո ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցները, որոնց դեմ ներկաները բողոքներ էին հնչեցրել, լքել են նիստերի դահլիճը։ Հայտնի չէ, թե երբ կվերսկսվի դատական ​​նիստը: