Վրաստանի բանտարկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ուղղված հրապարակային նամակին՝ նշելով, որ նամակի հասցեատերն իրականում Մոսկվան է։
Կենտրոնամետ և աջակողմյան կուսակցությունների միջազգային դաշինքը՝ Միջազգային ժողովրդավարական միությունը (International Democracy Union IDU), Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում (OSCE PA) ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Լատվիայի և Լիտվայի պատվիրակությունների ղեկավարներն ու անդամները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Պորտուգալիայի վարչապետին չտրամադրել վիզաներ կամ այլ կերպ թույլ չտալ «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչներին մասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 32-րդ տարեկան նստաշրջանին, որը տեղի կունենա Պորտուգալիայում հունիսի 29-ից հուլիսի 3-ը։
Չեխիայում Վրաստանի նախկին դեսպան Թեա Մաիսուրաձեն իր Facebook-յան էջում հրապարակված գրառմամբ արձագանքել է Զուրաբ Պոլոլիկաշվիլիի՝ ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղարի պաշտոնի համար քվեարկությունից դուրս թողնելուն։
Վրաստանյան ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության առաջնորդներից մեկը՝ կուսակցության նախկին նախագահ Լևան Խաբեիշվիլին, նշել է, որ «բոլորը» համամիտ են այն կարծիքին, որ «պետք է անցկացվեն այլընտրանքային ընտրություններ, որը կիրականացնի ժողովուրդը»։
Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը դիմել է «Իմեդի» հեռուստաընկերությանը և առաջարկել է ապացուցել, որ ինքը հրահանգներ է տալիս արմատական ընդդիմությանը։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է այն դեպքերի աճող թվով, որ իրենց երկրի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան։
Բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված լրագրող Նիկա Կացիային Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր (պատժամիջոցների ենթարկված) Թամար Մճեդլիշվիլին թողեց կալանքի տակ։
Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր։
Վրաստանի Ազգային բանկի հրապարակած ապրիլ ամսվա տվյալների համաձայն՝ Վրաստան ամենաշատ գումար փոխանցվել է ԱՄՆ-ից և Իտալիայից:
Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին եռամսյակի ավարտին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ նվազել է 4.9 տոկոսով և կազմել 861.1 հազար գլուխ։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 8 անձ։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի, որոնցից 2-ը «օրենքով գողեր» են։
Գուրջաանի-Լագոդեխի ճանապարհին ավտոմեքենա է ընկել Ալազանի գետը։ Ականատեսների վկայությամբ, ճանապարհի մի հատվածը հանկարծակի փլուզվել է, և մեքենան գետն է ընկել։
Զուգդիդիում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած անչափահասներից մեկի վիճակը ծանր է։
Կիրակի օրը «Բժշկական համալսարան» մետրոյի կայարանից քայլերթ է իրականացվելու։ Ակցիայի մասնակիցները սկզբում կշարժվեն դեպի Հատուկ քննչական ծառայության շենք, այնուհետև՝ Պետական անվտանգության ծառայության։