Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար և վիճարկվող խորհրդարանի մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ իրենց նախկին թիմակից, նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության 12 անդամների մանդատները, որոնք չեն մասնակցում խորհրդարանական գործունեությանը, կչեղարկվեն։ Դրա մասին նա խոսել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում։
«Ուղիղ կասեմ՝ կչեղարկենք դրանք (մանդատները — հեղ.): Բայց մի պահ կա. նրանք չեն չեղարկել ցուցակը (պատգամավորական — հեղ.), մենք կդադարեցնենք առաջին 12 մարդկանց մանդատները, իսկ հաջորդ 12-ը կգան, եթե ցանկանան», — ասել է Մդինարաձեն։
Չորս ընդդիմադիր կուսակցությունները, որոնք, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հաղթահարել են 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսանոց շեմը, ընտրությունները համարում են կեղծված։ Դրանցից երեքը՝ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, «Միասնություն — Ազգային շարժում»-ը և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունը, չեղարկել են իրենց խորհրդարանական մանդատները և, այսպես կոչված՝ պատգամավորական ցուցակները։ Նախկին վարչապետ Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը նմանատիպ որոշում չի կայացրել։
Գախարիան 2025 թվականի փետրվարին հայտարարել էր, որ իրենք չեն հրաժարվում իրենց մանդատներից, որպեսզի չդադարեցվի ֆինանսավորումը, որը, ըստ օրենսդրության, պայմանավորված է ընտրություններում ստացած ձայների և խորհրդարանում պահպանված մանդատների քանակից։
Վեց ամիս շարունակ Թբիլիսիում և Բաթումիում շարունակվում են եվրոպամետ բողոքի ցույցերը՝ պահանջելով նոր ընտրություններ և ցույցերի ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում: Բողոքի ցույցերը սկսվել են «Վրացական երազանք» կուսակցության 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշումից, որի համաձայն՝ կուսակցությունը այլևս չի բարձրացնի երկրի՝ Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ բանակցություններ սկսելու հարցը: