Ապրիլից ի վեր ստուգվել է կաթի 23 նմուշ. Սննդի ազգային գործակալություն

Սննդի ազգային գործակալությունը նախատեսում է այս տարի 100 նմուշ հետազոտել կաթի մեջ աֆլատոքսինի առկայությունը ստուգելու համար, հայտնել է BM.GE-ն։

Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ ապրիլից ի վեր ստուգվել է կաթի 23 նմուշ, սակայն դրանցից ոչ մեկում աֆլատոքսինի պարունակությունը չի գերազանցել նորմը։

«Գործակալության հսկողության ներքո գործարարները նմուշներ են վերցնում և փորձարկում: Ապրիլի դեպքից ի վեր 23 նմուշ է փորձարկվել: Բոլոր դեպքերում աֆլատոքսինի նորմը համապատասխանում էր օրենքով սահմանված չափանիշներին», — նշել է գործակալությունը:

Նույն թեմայով կարդացեք`

«Սոփլիս Նոբաթի»-ի կաթի մեջ բորբոսասնկի մեծ քանակ է հայտնաբերվել