Վրաց-թուրքական Սարփիի մաքսակետում կանխվել է ոսկու անօրինական տեղափոխման երկու դեպք։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ Սարփիի մաքսային կետում, կասկածի հիման վրա, հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկե զարդեր (ընդհանուր քաշը՝ 101.25 գրամ) և ոսկե թիթեղներ (293.49 գրամ): Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 97 հազար 500 լարի։
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար։