Եկամուտների ծառայությունը նոր ղեկավար ունի

Լևան Կակավան հրաժարական է տվել Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի պաշտոնից, և նրա փոխարեն նշանակվել է Իրակլի Բերաիան։ Այս տեղեկությունը հայտնել է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

«Իրակլի Բերաիան նշանակվել է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի պաշտոնում՝ «Եկամուտների ծառայության մասին» Վրաստանի օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա։ Մինչ օրս նա ղեկավարել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Իրակլի Բերաիան ծնվել է 1976 թվականի հուլիսի 23-ին։ 1998 թվականին ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 2016-2025 թվականներին եղել է Վրաստանի 9-րդ, 10-րդ և 11-րդ գումարումների խորհրդարանի անդամ։ Զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը», — ասված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավան հրաժարական է տվել հունիսի 16-ին։ Այս պաշտոնը նա զբաղեցնում էր 2019 թվականից: