Բուդապեշտում կայացած ձյուդոյի աշխարհի առաջնությունից հետո IJF-ն (Միջազգային ձյուդոյի ֆեդերացիա) հրապարակել է թարմացված վարկանիշային աղյուսակը, որի համաձայն՝ 25-ամյա Էթեր Լիպարտելիանին 6321 միավորով 57 կիլոգրամ քաշային կարգում առաջին համարն է։
Սա առաջին դեպքն է, որ վրացի կին ձյուդոիստն առաջատար է դառնում IJF դասակարգման մեջ։
Նշենք, որ Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում Լիպարտելիանին հաղթել է 5 մրցակցի՝ առանց դրանցից որևէ մեկում գորգի վրա լրիվ 4 րոպե անցկացնելու։
Արդյունքում վրացի ձյուդոիստը վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականից դուրս է մղել կանադացի Կրիստա Դեգուչիին (5,250), իսկ լավագույն հնգյակում են նաև ֆրանսուհի Սառա Լեոնի Սիսկեն (4,895), գերմանուհի Սեյա Բալհաուսը (4,287) և սերբուհի Մարիցա Պերիշիչին (4,105):