«Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները փոխում են դատավորների վարձատրության կանոնները, ինչի արդյունքում քաղաքային, շրջանային, վերաքննիչ և Գերագույն դատարանների դատավորների ամսական աշխատավարձերը երկու կամ ավելի անգամ կավելանան։
Բարձրանում են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի և Էստոնիայի կողմից տարբեր ժամանակներում պատժամիջոցների ենթարկված դատավորների, այդ թվում՝ Լևան Մուրուսիձեի, Միխեիլ Չինչալաձեի և Իրակլի Շենգելիայի աշխատավարձերը։
Փոփոխությունների արդյունքում յուրաքանչյուր դատավորի աշխատավարձը կկազմի ավելի քան 10 հազար լարի։