Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ այսօր Վրաստանում սպասվում է ամպամածության խտացում։
Արևմտյան և արևելյան Վրաստանում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում կլինի քամոտ եղանակ, տեղ-տեղ` ուժեղ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +10, +15°, ցերեկը +21, +26°։
Մայրաքաղաք Թբիլիսիում ժամանակ առ ժամանակ կնկատվի ամպամածության խտացում, սակայն` առանց տեղումների։ Օդի ջերմաստիճանը՝ ցերեկը +23°, գիշերը` +13°։