«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ և «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին կողմ է ընդդիմության մասնակցությանը 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այս թեմայով նա խոսել է TV Pirveli-ի եթերում։
«Ես տատանվում էի… Բադրի Ջափարիձեի և Մամուկայի (Խազարաձեի) բանտարկվելուց հետո իմ տատանումն ավարտվեց: Ես այն դիրքորոշմանն եմ, որ նույնիսկ եթե մենք պարտվենք այս պայքարում, պետք է մտնենք դրա մեջ և համառ պայքար մղենք, մենք կարող ենք սկսել գործընթացը և կարող ենք հաղթել Թբիլիսիում և խոշոր քաղաքներում», — ասել է Ալեկո Էլիսաշվիլին։
Նշենք, որ հաջորդ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան 2025 թվականի հոկտեմբերին: