Ամաղլոբելիի գործի հաջորդ լսումը հունիսի 4-ին է

Լրագրող, Batumelebi և Netgazeti լրատվամիջոցների տնօրեն Մզիա Ամաղլոբելիի գործի հաջորդ լսումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին, Բաթումիի քաղաքային դատարանում:

Դատավոր Նինո Սախելաշվիլին կլսի պաշտպանության կողմի վկաներին։ Ամաղլոբելիի գործի լսումները նախատեսվում է ավարտել հուլիսի վերջին։

Լրագրողը գրեթե 6 ամիս կալանքի տակ է. դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել ոստիկանին ապտակելու համար։

Ամաղլոբելիին տվյալ մեղադրանքի համար սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։