Խորհրդարանի ընդունած փոփոխության համաձայն` Սահմանադրական դատարանի անդամի ամսական աշխատավարձը բարձրացվել է։
Օրենքը հրապարակվել և ուժի մեջ է մտել 2025 թվականի հունիսի 27-ին։
Եթե մինչ այժմ, օրինակ, Սահմանադրական դատարանի նախագահի ամսական պաշտոնեական աշխատավարձը կազմում էր 7000 լարի (առանց հավելումների), ապա այժմ աճել է և կկազմի 14 հազար 600 լարի։
«Վրաստանի Սահմանադրական դատարանի մասին» Վրաստանի օրգանական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամների ամսական պաշտոնական վարձատրության դրույքաչափերը կազմում էին՝
- Սահմանադրական դատարանի նախագահ` 7000 լարի,
- Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ, Սահմանադրական դատարանի քարտուղար` 6300 լարի,
- Սահմանադրական դատարանի անդամ – 6000 լարի։
Օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամի ամսական պաշտոնեական աշխատավարձի չափը որոշվում է համապատասխան տարվա համար Վրաստանի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված հիմնական պաշտոնեական աշխատավարձի բազմապատկմամբ հետևյալ աշխատավարձի գործակցով. այսուհետ`
- Սահմանադրական դատարանի նախագահը կվարձատրվի 14 հազար 600 լարիի չափով,
- Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ, Սահմանադրական դատարանի քարտուղարը՝ 13 հազար 140 լարիի չափով,
- Սահմանադրական դատարանի դատավորը` 12 հազար 410 լարիի չափով։