Ախալքալաքից ուսուցչուհի Ժաննա Խաչատուրյանն ընդգրկվել է Ազգային ուսուցչի մրցանակի լավագույն տասնյակում, հայտնել է «Ազգային ուսուցչի մրցանակ» ֆեյսբուքյան էջը։
Ժաննա Խաչատուրյանը քաղաքացիական կրթության ուսուցիչ է Ախալքալաքի թիվ 3 դպրոցում։ Նա նաև Ժվանիայի դպրոցում աշխատում է որպես դասընթացավար, իսկ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում դասախոսում է։
Ժաննա Խաչատուրյանը համալսարանում դասավանդում է արդեն 25 տարի, իսկ դպրոցում՝ 20 տարի։
Ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ կրթության կոալիցիայի, կրթության և գիտության նախարարության և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։