Արտեմ Գրիբուլը և Անտոն Չեչինը դադարեցրել են հացադուլը

Փաստաբան Դարիա Սամոդուրովան ֆեյսբուքում գրել է, որ անազատության մեջ գտնվող Արտեմ Գրիբուլը և Անտոն Չեչինը դադարեցրել են հացադուլը։

Փաստաբանը հայտնել է, որ նրանց առողջությանը այլևս վտանգ չի սպառնում։

Արտեմ Գրիբուլը և Անտոն Չեչինը հացադուլ էին սկսել հուլիսի 22-ին։ Արտեմ Գրիբուլը բանտից նամակ էր ուղարկել դրա մասին։

Բանտից ուղարկված նամակում Արտեմ Գրիբուլը պատմել էր իր գործի, նաև դատարանում լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումների և իր հետ կալանքի տակ գտնվող Անաստասիա Զինովկինի առողջական վիճակի մասին։

Ըստ նամակի` նա ուներ 3 պահանջ։

Արտեմ Գրիբուլը ցանկանում է, որ լրատվամիջոցներին թույլ տան մասնակցել բոլոր նիստերին, դատախազությունը վարույթ հարուցի իր աշխատակիցների դեմ, և բանտում լուծվեն Անաստասիայի կենսապայմանների հետ կապված խնդիրները, ապահովեն նրան նորմալ սննդով, լուծեն նրա առողջական խնդիրները և տրամադրեն տաք, լուսավոր և մեծ բանտախուց։

Արտեմ Գրիբուլը, Անաստասիա Զինովկինը և Անտոն Չեչինը ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Նրանց պնդմամբ` իրենց դատում են եվրոպամետ բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Մեղադրանքի համաձայն՝ երեքին էլ սպառնում է 8-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։