Ցույցերի մասնակից Լևան Խորավան դատապարտվեց 20-օրյա ազատազրկման

Բաթումիում ընթացող եվրոպամետ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից Լևան Խորավային քաղաքային դատարանը դատապարտեց 20-օրյա ազատազրկման:

Տեղեկությունը հրապարակել է «Բաթումելեբի» լրատվամիջոցը։

ՆԳՆ-ն նրա դեմ հարուցել է քրեական գործ՝ ՆԳՆ-ի աշխատակից Թեա Լաղաձեի բողոքի հիման վրա, ըստ որի` մայիսի 27-ին՝ այն օրը, երբ ուսանող Լուկա Նացվլիշվիլին դատապարտվել է 12-օրյա ազատազրկման, Լևան Խորավան իրեն անվանել է «սրիկա»: