Ակտիվիստ Թամար Կուրատիշվիլին գրել է, որ դատարանը տուգանել է իրեն։ Գործը վերաբերում է Մզիա Ամաղլոբելիին վերաբերող գրությանը, որն ակտիվսիտը արել է Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի բակի մուտքի մոտ։
Ինչպես ակտիվիստն է նշում` «երբ Մզիա Ամաղլոբելին իր գործի վերաբերյալ տեսաձայնագրություններ էր խնդրել, նրան ասել են, որ բաժանմունքը տեսախցիկներ չունի, իսկ իմ դեպքում որպես ապացույց ներկայացվել է տեսանյութ»։
Ակտիվիստը տեղեկացրել է, որ Բաթումիի քաղաքային դատարանում իր դատավարությունը նշանակված է օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին։