Իրակլի Կուպրաձեն «Գախարիան Վրաստանի համար»-ի և «Լելո»-ի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն է

«Գախարիան Վրաստանի համար» և «Լելո» կուսակցություններն Իրակլի Կուպրաձեին համատեղ առաջադրել են որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու. Կուպրաձեն «Լելո»-ի գլխավոր քարտուղարն է։

Չնայած առնվազն 8 ընդդիմադիր կուսակցությունների և բողոքի ակցիային մասնակցող հասարակության զգալի մասի բոյկոտին, այս երկու կուսակցությունները կմասնակցեն առաջիկա հոկտեմբերի 4-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

Կուսակցությունները նշել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելով՝ շարունակվող բողոքի ակցիաների պահանջները՝ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը և բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակումը չեն հանվի իրենց քաղաքական օրակարգից։