Վրաստանի դատախազության հաղորդմամբ՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել նախապես կազմակերպված խմբային կարգով խոշոր չափի գումար խաբեությամբ յուրացնելու փորձի համար։
«Ֆինանսների նախարարության քննչական ծառայության անցկացրած քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Թբիլիսիի քաղաքապետարանից շինարարության թույլտվություն ստանալ ցանկացող քաղաքացուն խոստացել են, որ իրենց պաշտոնեական ազդեցությունը կօգտագործեն նրան օգնելու համար Թբիլիսիի քաղաքապետարանից բազմահարկ բնակելի շենքի շինարարության թույլտվություն ստանալ, որի դիմաց պահանջել են 70 հազար ԱՄՆ դոլար։
Պահանջվող գումարի մի մասը ստանալուց հետո քննչական մարմինը տեղում ձերբակալել է երկու կասկածյալներին։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 19-րդ, 180-րդ հոդվածների 2-րդ և 3-րդ մասերով (խմբի կողմից մեկ այլ անձի պատկանող խոշոր չափի գույքի խաբեությամբ ձեռք բերելու փորձ նախնական համաձայնությամբ), որը նախատեսում է մինչև ինը տարվա ազատազրկում որպես պատժի ձև և չափ», — ասված է հայտարարության մեջ։
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել երկու ձերբակալվածի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։