Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրիին։
Ըստ հաղորդագրության՝ «քննարկված հարցերի թվում էր Վրաստանի Եվրոպական Միությանը ինտեգրման հարցը»։
«Հրաժեշտի հանդիպման ժամանակ ընդգծվել է այս գործընթացում հետագա համագործակցության կարևորությունը և հույս է հայտնվել, որ ԵՄ-Վրաստան հարաբերությունները կվերադառնան իրենց սովորական հունին», — նշված է Արտաքին գործերի նախարարության կայքում։
Շերազ Գասրին Վրաստանում Ֆրանսիայի դեսպանն էր 2022 թվականի մայիսից։ Նրա պաշտոնավարման ընթացքում Վրաստանը դարձել է ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։