Անկախ Վրաստանի պատմության մեջ ամենակարևոր և վճռորոշ 11 մետրանոցի հեղինակ Նիկա Կվեկվեսկիրին ավարտեց իր ֆուտբոլային կարիերան 33 տարեկանում, տեղեկացրել են Ազգային հավաքականից։
«62 խաղ ազգային հավաքականում, վրացական ֆուտբոլի պատմության մեջ ամենակարևոր 11 մետրանոցի հեղինակը։ Նիկա Կվեկվեսկիրին ավարտեց իր ֆուտբոլային կարիերան և կմիանա ազգային հավաքականի մարզչական շտաբին։
Շնորհակալություն, Կվեկվե՛»,- գրել է թիմը սոցիալական ցանցերում։
Նշենք. Նիկա Կվեկվեսկիրին դարձավ վճռորոշ 11 մետրանոցի հեղինակ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում։ Կիսապաշտպանի գոլով, որը նա խփեց 11 մետրանոց հարվածաշարում Հունաստանի դեմ, Վրաստանի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնություն։