Թբիլիսիում բողոքի ցույց է ընթանում

Թբիլիսիում, Մելիքիշվիլիի փողոցում Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մոտ բողոքի ցույց է ընթանում: «Ազատություն ռեժիմի գերիներին». վանկարկում են ցուցարարները: Մոբիլիզացված է ոստիկանություն: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը:

Միևնույն ժամանակ շենքում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները ցույցի ֆոնին մասնակցել են Թբիլիսիի քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի նախընտրական շտաբի բացմանը: Ցուցարարները վանկարկում են. «Ստրուկներ, ստրուկներ», «ռուսներ, ռուսներ»։
Միջոցառումից հետո վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, պատգամավորներ և նախարարներ լքել են տարածքը վանկարկումների ներքո։

Քաղաքացիները հավաքվել են շտաբի շուրջը, իսկ այս պահի դրությամբ շարժվում են դեպի խորհրդարան:

Դեպքի վայրում մոբիլիզացվել են մեծ թվով ոստիկաններ։ Նրանք հավաքված են ինչպես Ճավճավաձեի պողոտայի, այնպես էլ Ֆիլհարմոնիայի մերձակայքում։

Ցուցարարները, որոնք Ճավճավաձեի պողոտայի կողմում են, քայլել են դեպի Կախա Կալաձեի շտաբ։

Հանրահավաք էր ընթանում նաև երեկ` այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանում հրապարակվեցին դատավճիռներ, ըստ որոնց դատապարտվեցին՝

Անտոն Չեչինինը՝ 8 տարի 6 ամիս,                                                                                                   Զվիադ Ցեցխլաձեն՝ 2 տարի 6 ամիս,
Վասիլ Կաձելաշվին՝ 2 տարի 6 ամիս,
Վեփխիա Կասրաձեն՝  2 տարի 6 ամիս,
Ինսաֆ Ալիևը՝ 2 տարի,
Թորնիկե Գոշաձեն՝ 2 տարի,
Գիորգի Գորգաձեն՝ 2 տարի,                                                                                                     Նիկոլոզ Ջավախիշվիլին՝ 2 տարի,                                                                                           Իրակլի Միմինոշվիլին՝ 2 տարի։