16 տարվա արգելք և գույքի բռնագրավում ֆինանսական հանցագործների նկատմամբ

«Վրացական երազանք»-ի խորհրդարանը փոփոխել և պարզեցրել է օրենքը, որը վերաբերում է տնտեսական և ֆինանսական հանցագործություններին։

Ինչ կանոններ են փոխվել․

  • Եթե որևէ մեկը կատարել է ֆինանսական կամ տնտեսական հանցագործություն և վնաս է հասցրել տուժողին, դատարանը կունենա ավելի հեշտ մեխանիզմ՝ բռնագրավելու գույքը ոչ միայն դատապարտված անձից, այլև նրա ընտանիքի անդամներից և նրա հետ փոխկապակցված անձանցից։
  • Օրենքում սահմանվում է ժամկետ, որի համաձայն նման հանցագործության համար դատապարտված անձանց 16 տարի կարգելվի Վրաստանից դուրս գալ։
  • Տուժածներին փոխհատուցում վճարելը կդառնա պարտադիր, և դրա համար գույքի բռնագրավում ու վաճառք կիրականացվի նոր կարգով։
  • Այս անձինք կկարողանան բողոքարկել գույքի բռնագրավման մասին դատարանի որոշումը նույն կարգով, ինչպես այսօր գործում է գույքի կալանքի դեպքում։

Նշված օրինագիծը վերաբերում է այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են՝

  • Առանձնապես մեծ չափի գողությունը,
  • կողոպուտը,
  • ավազակությունը,
  • խարդախությունը,
  • շորթումը,
  • յուրացումը կամ վատնումը,
  • առանձնապես պատմական, մշակութային, գիտական կամ ազգային արժեք ունեցող առարկայի/փաստաթղթի յուրացումը ապօրինի սեփականաշնորհման նպատակով,
  • առարկայի վնասումը կամ ոչնչացումը,
  • սպառողի խաբեությունը, որը կատարվել է մեծ չափերով,
  • ռազմական գույքի դիտավորյալ վնասումը կամ ոչնչացումը։