«Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպության տնօրեն Լևան Նատրոաշվիլիին կանչել են Թբիլիսիի քաղաքային դատարան` հարցաքննության:
«Տեղեկացնեմ, որ իմ հարցաքննությունը նշանակված է այսօր՝ ժամը 16:00-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում», — գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Հատկանշական է, որ դատախազությունը որպես վկա ցուցմունք տալու համար կանչել է այն ՀԿ-ների ներկայացուցիչներին, որոնց բանկային հաշիվները սառեցվել էին ավելի վաղ:
Դատախազությունը նրանց մեղադրում է 2024 թվականի վերջին բողոքի ցույցերը «ֆինանսավորելու» համար՝ որպես «սաբոտաժի գործի» մաս: