Թբիլիսիում ավարտվել է Վակեի թաղամասում գտնվող Քաքուցա Չոլոկղաշվիլիի և Գիորգի Ծերեթելիի փողոցների ամբողջական վերականգնումը, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ աշխատանքներն իրականացվել են Վակեի այգու հարակից տարածքից մինչև Ծկղնեթիի մայրուղի` ներառելով 13 հազար քմ տարածք։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխքաղաքապետ Գիորգի Տկղեմալաձեն և քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեն ծանոթացել են ավարտված աշխատանքին։