Այսօրվա հանրահավաքին կմիանա նաև «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը

«Մենք տեսանք կազմակերպված բռնություն»,- հատուկ ճեպազրույցով այսպես է արձագանքել «Կոալիցիա փոփոխությունների համար» դաշինքը երեկ Մելիքիշվիլիի պողոտայում Կախա Կալաձեի շտաբի մոտ տեղի ունեցած իրադարձություններին։

Կոալիցիան նշել է, որ «Վրացական երազանք»-ի նման վարքագիծը զարմանալի չէ։

Ըստ նրանց հայտարարության՝ իրենք կմիանան այսօր՝ ժամը 19:00-ին, Ֆիլհարմոնիայի մոտ հայտարարված հանրահավաքին։

««Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անունից մենք ցանկանում ենք արձագանքել Մելիքիշվիլիում տեղի ունեցած երեկվա զզվելի, աղաղակող և սարսափելի փաստին։

Մենք տեսանք կազմակերպված բռնություն, կազմակերպված բռնություն՝ կառավարություն կոչվող ավազակների կողմից՝ քողարկված ոստիկանների մասնակցությամբ, հանցագործների մասնակցությամբ սեփական քաղաքացիների նկատմամբ»,- ասել են նրանք։

Հիշեցնենք, երեկ՝ Մելիքիշվիլիի պողոտայում՝ Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մոտ, ըստ ներկաների, հանրահավաքի ժամանակ «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստները հարձակվել են քաղաքացիների վրա։ Հանրահավաքի մասնակիցները ստացել են ֆիզիկական վնասվածքներ։ Բախման ժամանակ վիրավորվել են նաև լրագրողներ։