ԱՄՆ-ում ընդունվել է «Վրացական երազանք»-ի կառավարության չճանաչման վերաբերյալ փոփոխությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի ներկայացրած «Վրացական երազանք»-ի կառավարության չճանաչման վերաբերյալ փոփոխությունն ընդունվել է Պետդեպարտամենտի լիազորման ակտում ներառելու համար։

Կոնգրեսական Ուիլսոնն այդ փոփոխության մասին գրել է X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։ Ուիլսոնը շնորհակալ է, որ «Վրացական մղձավանջի» չճանաչման վերաբերյալ իր փոփոխությունն ընդունվել է։

Ջո Ուիլսոնն ասել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ վիրավորանքները, կոմունիստական ​​Չինաստանին, Իրանին և Ռուսաստանին աջակցությունը Վրաստանին մղում են դեպի մեկուսացում։

Կոնգրեսական Ուիլսոնի նախաձեռնությունը սեպտեմբերի 18-ին աջակցել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Սպասվում է, որ փաստաթուղթը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատի նիստում։

Ջո Ուիլսոնը «Մեգոբարի ակտի» (MEGOBARI Act) նախաձեռնողներից մեկն է, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2025 թվականի մայիսին։